Նիկա Գվարամիան Գիորգի Շաքարաշվիլու մահվան գործի վերաբերյալ կանչվել է ՆԳՆ՝ հարցաքննության
Նիկա Գվարամիան Գիորգի Շաքարաշվիլու մահվան գործի վերաբերյալ կանչվել է ՆԳՆ՝ հարցաքննության

Գիորգի Շաքարաշվիլու մահվան գործի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունում հարցաքննության է «Մթավարի արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, հետաքննության հետաքրքրության առարկա է, թե ինչ տեղեկություն ունի Նիկա Գվարամիան, որպես «Մթավարի» արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն՝ ալիքի եթեր հեռարձակված Գիորգի Շաքարաշվիլու գործի վերաբերյալ հնչած հանգամանքների մասին:

Ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլուն փրկարարները հայտնաբերել էին 4 օր տևած որոնումներից հետո, մահացած:

19-ամյա ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլու գործի հետ կապված դատախազությունն այսօր տարածել էր հայտարարություն, ինչպես նշված է հայտարարության մեջ, ըստ փորձաքննության եզրահանգման, Գիորգի Շաքարաշվիլու մահվան պատճառ է դարձել ջրախեղդ լինելը: