Գիորգի Շաքարաշվիլու գործով վկա Անա Գաբեչավան ներկայացել է Վրաստանի ՆԳՆ
Գիորգի Շաքարաշվիլու գործով վկա Անա Գաբեչավան ներկայացել է Վրաստանի ՆԳՆ

Գիորգի Շաքարաշվիլու գործով վկա Անա Գաբեչավան ներկայացել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն:

Նա լրատվամիջոցների համար մեկնաբանություն չի արել: Գաբեչավայի փաստաբան Լիկա Բիթաձեի խոսքով, Անա Գաբեչավային գերատեսչություն են կանչել տեսագրությանը ծանոթանալու համար:

Իրավապաշտպանի հայտարարությամբ, հայտնի չէ, թե ինչ տեսանյութի մասին է խոսքը:

Հիշեցնենք, Անա Գաբեչավայի ծննդյան տարեդարձին տեղի ունեցած միջադեպից հետո ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլուն քառօրյա որոնումներից հետո, հունիսի 22-ին հայտնաբերել էին մահացած: Գործով ձերբակալված է 17 անձ: