Նիկա Գվարամիա. «Մենք ասել ենք՝ ներսում ակցիա, դրսում պատժամիջոց, ինչպես նաև այլընտրանքի առաջարկ. Բրիտանիայի դեսպանի հետ այսօրվա հանդիպումը հաջողված էր նաև այս ուղղությամբ»

15:52, 24.04.2026

«Ընդդիմության դաշինքն» ասել է՝ ներսում ակցիա, դրսում պատժամիջոց, ինչպես նաև այլընտրանքի առաջարկ: Բրիտանիայի դեսպանի հետ այսօրվա հանդիպումը հաջողված էր նաև այս ուղղությամբ: Այո՛, մենք նաև այլընտրանք ենք», – հայտարարել է Նիկա Գվարամիան «Ընդդիմության դաշինքի» անդամների և Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հանդիպման ավարտից հետո:

Ինչպես նշել է Գվարամիան, հանդիպման նախաձեռնողը եղել է Բրիտանիայի դեսպանատունը:

«Նախաձեռնությունը դեսպանատան կողմից էր: Գլխավորն այն է, որ մենք ունենք մեր տեսլականը, թե ինչպես պետք է փոխվի իշխանությունը: Սա միայն բողոք չէ, թեև անվերապահորեն նաև բողոք է, այլ նաև այն, թե ինչպես շարունակենք առաջ տանել երկիրը այն բանից հետո, երբ այս իշխանությունը չի լինի: Այս պահին երկիրը ոչ թե առաջ է գնում կամ կանգնած է նույն տեղում, այլ օրեցօր հետ է գնում», – հայտարարել է Գվարամիան:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներն ամենագործունն են եղել:

«Մեծ Բրիտանիան հատկապես ուշագրավ է այն առումով, որ նրա պատժամիջոցներն ամենագործունն են եղել, և, հետևաբար, դրանց շարունակականությունը շատ կարևոր է», – ասել է Գվարամիան:

Նմանատիպ