Նիգերիայում իսլամիստ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 ոստիկան
Նիգերիայում իսլամիստ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 ոստիկան

Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Յոբե նահանգում իսլամիստ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 ոստիկան։

Ըստ «Ռոյթերս»-ի՝ հարձակման թիրախը ռազմական դպրոցն էր, որտեղ ոստիկաններ էին մարզվում։

«Սպաները, որոնք մասնագիտացված օպերատիվ մարզում էին անցնում այդ հաստատությունում, սպանվել են, երբ զինյալները տարբեր ուղղություններից համակարգված հարձակում են սկսել հաստատության վրա», – ասել է Նիգերիայի ոստիկանության խոսնակ Էնթոնի Օկոն Պլասիդը։

Տեղեկատվության համար՝ Նիգերիան գրեթե երկու տասնամյակ պայքարում է իսլամիստական ​​ապստամբության դեմ երկրի հյուսիս-արևելքում։ «Բոկո Հարամ» խմբավորումը հաճախակի հարձակումներ է գործում բնակավայրերի վրա։