Նիգերիայի շուկայի վրա մահապարտների հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 22-ի

Նիգերիայում  շուկայի վրա ահաբեկիչ-մահապարտների հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 22-ի, ևս 28 հոգի վիրավորվել են, փոխանցում է «Սինհուան»:

Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհերի և 18 վիրավորների մասին։

Երեք ահաբեկիչ-մահապարտներ փետրվարի 16-ին պայթուցիկ էին գործի դրել Նիգերիայի  Բորնո նահանգի Կոնդյուգա քաղաքի շուկայում, որտեղ մեծ քանակությամբ մարդիկ էին գտնվել այդ պահին: