Նիդերլանդներում երկաթուղային հաղորդակցությունը խաթարվել է երկաթուղային գծերին միտումնավոր ամրացված խողովակների պատճառով. միջադեպը, ամենայն հավանականությամբ, կապված է սաբոտաժի հետ

16:38, 15.09.2026

Այսօր առավոտյան Նիդեռլանդներում գնացքների երթևեկությունը խափանվել է գծերին միտումնավոր ամրացված խողովակների պատճառով, ինչը, հավանաբար, կապված է դիվերսիայի հետ։ Հոլանդական երկաթուղային ենթակառուցվածքների «ProRail» ընկերությունը հայտնել է մոտ 20 նման միջադեպի մասին։

«Այս փուլում, կարծես թե, դա մարդկային գործունեությամբ պայմանավորված երկաթուղային երթևեկության միտումնավոր խափանում է։ Դեռևս հայտնի չէ, թե ով է պատասխանատու կամ ինչ դրդապատճառներ կան», – հայտարարել է ընկերությունը։

«ProRail»-ը նշել է, որ խողովակները խաթարել են ոչ միայն երկաթուղային, այլև ճանապարհային երթևեկությունը, քանի որ մի քանի երկաթուղային անցումներ ստիպված են եղել փակել։

Միջադեպի հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ