Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:
Բանաձևերի քվեարկություններին կողմ հանդես են եկել գրեթե բոլոր խմբակցությունները, դեմ է քվեարկել միայն փոքրաթիվ խմբակցություններից մեկը: Բանաձևերն ընդունվել են 142 կողմ ձայներով:
Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում: