Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել է ամոթալի
Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել է ամոթալի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և այն որակել ամոթալի:

Մևլութ Չավուշօղլուի հայտարարությամբ, այս որոշմամբ ԱՄՆ-ը փորձում է վրեժ լուծել Թուրքիայից, քանի որ վերջինս Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության անցկացմամբ խանգարել է Վաշինգտոնի ծրագրերին: Նրա խոսքով, այս որոշումը խախտում է ինչպես ամերիկյան, անյպես էլ՝ միջազգային իրավունքի նորմերը:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Փաստաթուղթն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ քվեարկությամբ:

Թողնել մեկնաբանություն