Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոոֆը հրաժարական է տվել

19:01, 03.06.2025

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուպը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին՝ քանդելով կառավարությունը։

Շուպը հայտարարեց իր հրաժարականի մասին երկու ժամ տևած արտակարգ կաբինետի նիստից հետո։ Նա այժմ իր հրաժարականը կներկայացնի թագավոր Վիլեմ-Ալեքսանդրին։

Շուպը հայտարարեց, որ կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը։ Նա ծայրահեղ աջ կուսակցության դուրս գալը կոալիցիայից անվանեց «անպատասխանատու և ավելորդ»։

Կառավարության փլուզումը, հավանաբար, կհանգեցնի Նիդեռլանդներում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների։ Ընտրությունները, ինչպես սպասվում է, կանցկացվեն մինչև հոկտեմբեր։

Աջ ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսն այսօր հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, որի արդյունքում իշխող կոալիցիան կորցրեց իր մեծամասնությունը խորհրդարանում։ «Ազատություն» կուսակցության կոալիցիայից դուրս գալու պատճառը միգրացիոն քաղաքականության շուրջ անհամաձայնություններն էին։ Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը, որը Նիդեռլանդներում հակաիսլամական և հակամիգրանտային է, ամենաշատ ձայներն է ստացել 2023 թվականի նոյեմբերի ընտրություններում, բայց այն պետք է միավորվեր այլ կուսակցությունների հետ՝ կառավարական կոալիցիա կազմելու համար։ Մասնավորապես, ամիսներ տևած բանակցությունների արդյունքում ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը կոալիցիոն համաձայնագիր կնքեց լիբերալ-պահպանողական «Ազատության և ժողովրդավարության համար» ժողովրդական կուսակցության, «Նոր սոցիալական պայմանագրի» և «Քաղաքացիների և ֆերմերների շարժման» հետ։

Նմանատիպ