Նիդեռլանդները Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես կտեղափոխի Ադրբեջան
Նիդեռլանդները Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես կտեղափոխի Ադրբեջան

Նիդեռլանդները Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես կտեղափոխի Ադրբեջան, հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։

Նա ասել է, որ տեղափոխման պատճառը Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած անվտանգության հետ կապված խնդիրներն են։

«Մեր աշխատակիցների անվտանգությանը սպառնացող աճող ռիսկերի պատճառով որոշվել է Իրանում Նիդեռլանդների դեսպանատան գործունեությունը ժամանակավորապես տեղափոխել Բաքու, Ադրբեջան։ Վերջերս ես խոսել եմ դեսպան Էմիլ դե Բոնտի և նրա թիմի հետ։ Ես ուրախ եմ, որ նրանք կարողացան անվտանգ ժամանել Ադրբեջան։ Ես խորը հարգանք և երախտագիտություն եմ հայտնում նրանց այս դժվարին ժամանակներում գործադրած հսկայական ջանքերի համար։ Մենք ուշադիր հետևում ենք Իրանում տեղի ունեցող զարգացումներին։ Անվտանգության իրավիճակից կախված՝ որոշում կկայացվի, թե երբ և ինչ ձևով մեր դեսպանատունը Թեհրանում կարող է վերսկսել իր գործունեությունը», – ասել է Բերենդսենը։