Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է
Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ներպետական ավտոճանապարհով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին ասվում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մեջ։
Գերատեսչության հաղորդմամբ, սահմանափակման պատճառը բարդ օդերևութաբանական պայմաններն են՝ ձյունը, բուքը և սահմանափակ տեսանելիությունը։