Նիչբիսի – Դիդգորի–Դիդի Թոնեթի ճանապարհի որոշ հատվածում ավտոտրանսպորտի շարժը արգելված է

21:00, 10.04.2025

Նիչբիսի–Դիդգորի–Դիդի Թոնեթի ճանապարհի որոշ հատվածում ավտոտրանսպորտի շարժը արգելված է։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

«Բարդ մետեո պայմանների (բուք, սառցակալում և տեսանելիության սահմանափակում) պատճառով, պետության ներսում նշանակություն ունեցող Նիչբիսի–Դիդգորի–Դիդի Թոնեթի ավտոճանապարհի 2-ից 28-րդ կմ հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը», – նշված է ճանապարհային վարչության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ