ՆԳՆ-ում հայտարարում են, որ տեղի է ունենում այն անձանց նույնականացումը, ովքեր խախտում են տեղաշարժի սահմանափակման կանոնակարգը և նրանց կսահմանվի 2000 լարի տուգանք
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ տեղի է ունենում այն անձանց նույնականացումը, ովքեր խախտում են տեղաշարժի սահմանափակման կանոնակարգը և նրանց կսահմանվի 2000 լարի տուգանք:
ՆԳ նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում ենթարկվել կանոնակարգին:
«Վրաստանի կառավարության 2020 թվականի նոյեմբերի 9-ի N670 որոշման համաձայն, Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Փոթիում և Զուգդիդիում արգելվել է անձանց տեղաշարժը 22:00-ից 05:00-ն, ինչպես հետիոտն, այնպես էլ տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև հասարակական վայրում գտնվելը:
Մենք ձեզ հորդորում ենք հնազանդվել սահմանված կանոնակարգերին, հակառակ դեպքում, այս գործողությունը ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով արգելված գործողություն և նախատեսում է ֆիզիկական անձանց համար 2000, իսկ իրավաբանական անձանց համար 10 000 լարի տուգանք:
Հետևաբար, նրանք, ովքեր խախտում են սահմանված կանոնակարգերը, կբացահայտվեն և վարչական պատասխանատվության կենթարկվեն 2000 լարի տուգանքի տեսքով», – հայտարարել են ՆԳՆ-ում: