ՆԳՆ-ում երաշխավորել են, որ մինչև շաբաթվա վերջ կձեռնարկեն ծայրահեղ միջոցներ. Զազա Սարալիձե
ՆԳՆ-ում երաշխավորել են, որ մինչև շաբաթվա վերջ կձեռնարկեն ծայրահեղ միջոցներ,- այս մասին հայտարարել է Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն՝ ներքին գործերի նախարությունում անցկացված հանդիպումից հետո:
Նրա խոսքով, հանդիպումից գոհ է, սակայն մանրամասների մասին խոսել չի կարող:
«Անցել ենք բոլոր ցուցմունքները, որոնք գործում կային Մ.Կ.-ի դեն: Մինչև շաբաթվա վերջ կսպասեմ, հաստատված է ապացույցներով, որ Մ.Կ-ին պետք է ձերբակալեն:
Համաձայնել ենք, որ մինչև շաբաթվա վերջ եթե չձեռնարկեն ծայրահեղ միջոցներ, կրկին կգամ այստեղ: Այսօր գնում եմ տուն»,- հայտարարել է Զազա Սարալիձեն:
Սարալիձեն լքել է գերատեսչության ներքին տարածքը, սակայն մնում է Օրթաճալայում, ՆԳՆ-ի շենքի դիմաց: