ՆԳՆ-ի ծառայությունների գործակալությունը քաղաքացիներին կրկին զգուշացնում է, որ մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը Վրաստանում տրված վարորդական իրավունքի վկայականները ուժի մեջ են մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը

Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունը քաղաքացիներին կրկին զգուշացնում է, որ մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը Վրաստանում տրված վարորդական իրավունքի վկայականները ուժի մեջ են մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը:

Վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար, քաղաքացիները ծառայությունների գործակալություն պետք է ներկայացնեն՝ առողջության վիճակի մասին վկայականը, անձը հաստատող վկայականը և գործող վարորդական իրավունքի վկայականը: Վկայականը վերցնելու արժեքը 15 լարի է, իսկ կորցրած վկայականի վերականգնումը արժե 35:

Հատկանշական է, որ վարորդական իրավունքի վկայականը, որը վերցված է մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը, սակայն փոխվել է 2006 թվականից հետո, պահպանում է իրավաբանական ուժը և ենթակա չեն փոփոխմանը:

Այդ դեպքում, եթե քաղաքացին չի փոխի վկայականը, նրան իրավունք չի տրվի վարել ավտոմեքենան:

«Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում նշված փոփոխությունը մտել է 2014 թվականի մարտի 1-ից: