ՆԳՆ. Տարածված տեղեկությունը, թե իբր վերջին 24 ժամում Լարսով Վրաստանի սահմանը Ռուսաստանի 20 000 քաղաքացի է հատել, չի համապատասխանում իրականությանը

19:26, 19.08.2026
Տարածված տեղեկությունը, թե իբր Լարսով Վրաստանի սահմանը Ռուսաստանի 20 000 քաղաքացի է հատել, չի համապատասխանում իրականությանը, – այս մասին ասված է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշում է ՆԳՆ-ն, վերջին 24 ժամվա տվյալներով՝ Լարսի անցակետով Վրաստանի սահմանը հատել է տարբեր երկրների 7880 քաղաքացի:
«Տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվում, թե իբր վերջին 24 ժամում Լարսի մաքսային անցակետով Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 20 000 քաղաքացի:
Հանրությանը տեղեկացնելու նպատակով ցանկանում ենք պարզաբանել, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և ծառայում է առանձին շահագրգիռ անձանց կողմից նպատակաուղղված ապատեղեկատվության տարածմանը:
Պարզաբանում ենք, որ վերջին 24 ժամվա տվյալներով՝ Վրաստանի պետական սահմանը Լարսի մաքսային անցակետով հատել է տարբեր երկրների 7880 քաղաքացի:
Ինչպես նաև, նույն ժամանակահատվածում, նույն անցակետով երկիրը լքել է տարբեր երկրների 8406 քաղաքացի:
Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ անձանց զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից, ինչպես նաև տարբեր տվյալների ոչ ճիշտ մեկնաբանությամբ և աղավաղված ձևով տարածումից», – ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Նմանատիպ