ՆԳՆ. Սամեգրելոյի ոստիկանությունը ձերբակալել է 2021 թվականից հետախուզվող անձի
Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են 1984 թվականին ծնված Բ.Ս.-ին, որը հետախուզվում էր 2021 թվականից։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բ.Ս.-ին ձերբակալել են Զուգդիդիի մունիցիպալիտետում՝ օպերատիվ տեղեկատվության հիման վրա։
Դատապարտյալը հետախուզվում էր Զուգդիդիի շրջանային դատարանի դատավճռի հիման վրա և հեռակա կարգով դատապարտվել էր ազատազրկման։
Ձերբակալվածը ներկայումս գտնվում է քրեակատարողական հիմնարկում։