ՆԳՆ. Նոյեմբերի 18-19-ը ԹՊՀ-ում տեղակայված չի եղել հատուկ շտաբ, քրեական ոստիկանության աշխատակիցները համալսարանի բակ են մտել այն բանից հետո, երբ ցուցարարների կողմից բացվել են կրակի մի քանի օջախներ

10:20, 20.11.2024

Հանրությանը տեղեկացնելու նպատակով ցանկանում ենք արձագանքել մամուլում տարածված այն տեղեկատվությանը, որ այս տարվա նոյեմբերի 18-19-ը Մելիքիշվիլիի պողոտայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ՆԳՆ-ն Թբիլիսիի պետական ​​համալսարանում հատուկ շտաբ է ունեցել և համալսարանի շենքում գտնվում էին հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցներ,- նշվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։

ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ ԹՊՀ-ի շենքում և ոչ էլ բակում շտաբ չի եղել և քրեական ոստիկանության աշխատակիցները համալսարանի բակ են մտել այն բանից հետո, երբ ցուցարարների կողմից բացվել են կրակի մի քանի օջախներ:

«Ուզում ենք ընդգծել, որ նոյեմբերի 18-19-ը Թբիլիսիի պետական ​​համալսարանի ոչ շենքում և ոչ էլ բակում շտաբ չունեինք, ոչ էլ հատուկ առաջադրանքների վարչության աշխատակիցներ էին մոբիլիզացված:

Պարզաբանում ենք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները համալսարանի բակ են մտել այն բանից հետո, երբ ցուցարարների կողմից բացվել են կրակի մի քանի օջախներ:

Նշենք, որ Թբիլիսիի պետական ​​համալսարանի բակն ու պանթեոնը փակ տարածքներ չեն, և այնտեղ կարող են մուտք գործել բոլոր ցանկացողները, այդ թվում՝ ակցիայի մասնակիցները, ովքեր ակցիաների ժամանակ ազատորեն օգտվում են համալսարանի բակից»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Նմանատիպ