Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է նախկին դատախազ Օթար Փարցխալաձեի եղբորը:
Թորնիկե Փարցխալաձեին ձերբակալել են թմրահանցանքի համար:
Վրաստանի Առաջին ալիքի տեղեկությամբ, Փարցխալաձեին խուզարկելիս իրավապահները հայնտնաբերել են «սուբոքսին»-ի մեկ հաբ:
Վրաստանի Առաջին ալիքին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննությունն ընթանում է ՔՕ 260-րդ հոդվածի առաջին մասով, որն էլ ենթադրում է վեց տարի ժամկետով ազատազրկում:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան