ՆԳՆ-ն թմրահանցագործության մեղադրանքով ձերբակալել է օտարերկրյա պետության քաղաքացու, ով փորձում էր պետական սահմանով խոշոր չափի թմրամիջոց տեղափոխել
Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են օտարերկրյա պետության քաղաքացի, 1976 թվականին ծնված Մ.Գ.-ին, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման մեջ:
Պարզվել է, որ մեղադրյալը մտադիր էր «Կազբեկի» սահմանային անցակետով Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել ապօրինի ձեռք բերված, առանձնապես խոշոր չափի՝ 4 փաթեթով փաթեթավորված շուրջ 2 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ այն թաքցնելով իր վարած ավտոմեքենայի պահեստային անիվի մեջ:
Իրավապահները թմրամիջոցն առգրավել են որպես իրեղեն ապացույց:
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, որը նախատեսում է 8-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Տեղեկությունը տարածում է սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը: