ՆԳՆ-ն ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով ձերբակալել է երեք անձի
ՆԳՆ-ն ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով ձերբակալել է երեք անձի

Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի շրջակայքում ոստիկանության ծառայողների ֆիզիկական դիմադրության և բռնության մեղադրանքով ձերբակալել են երեք անձի՝ 1966 թվականին ծնված Է.Ս.-ին, 1963 թվականին ծնված Լ.Ս.-ին և 1972 թվականին ծնված Ս.Գ.-ին: Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ նույն օրը ոստիկանի նկատմամբ դիմադրություն ցույց տալու եւ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալվել է 1974 թվականին ծնված Բ.Թ.-ն: Հանցագործությունը նախատեսում է 2-ից 5 տարվա ազատազրկում։

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ամբաստանյալները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին՝ դուրս գալ անվտանգության խցիկից և բողոքի ակցիան անվտանգ վայրում շարունակել։ Ամբաստանյալ Բ.Թ.-ն հարձակվել է պարեկային ոստիկանության աշխատակցի վրա, տապալել կրպակի տանիքին, բանավոր և ֆիզիկական բռնության ենթարկել։

Երկրորդ ամբաստանյալը՝ Է.Ս.-ն անվտանգության խցիկում Բ.Թ.-ի հետ միասին բարձրությունից ցած նետվելու համար հատուկ առաջադրանքների վարչության աշխատակցի վրա ֆիզիկական բռնություն են գործադրել, իսկ ավելի ուշ ցուցարարների հետ միասին շարունակել խախտել հասարակական կարգը, որի ընթացքում ոստիկանները ձերբակալել են։

Նույն մեղադրանքով ձերբակալված Լ.Ս.-ն և Ս.Գ.-ն հավաքի ընթացքում խախտել են հասարակական կարգը՝ վիրավորելով ոստիկաններին և չենթարկվելով իրավապահների պահանջներին։ Նրանք դիմադրություն են ցույց տվել և ֆիզիկական ոտնձգություններ են կատարել Թբիլիսիի ոստիկանության և պարեկային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների նկատմամբ։

Խախտման փաստերն արտացոլող նյութերի ուսումնասիրության և ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 1-ին Է.Ս.-ն Լ.Ս.-ն ձերբակալվել են ոստիկանի նկատմամբ դիմադրություն ցույց տալու և բռնության մեղադրանքով, մինչդեռ Ս.Գ.-ին իրավապահները Ախալցխայում բերման են ենթարկել դատավորի որոշման հիման վրա»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով և 353-րդ պրիմ հոդվածի առաջին մասերով։