ՆԳՆ-ն հրապարակել է դատաբժշկական բյուրոյի եզրակացությունը Լեքսո Լաշքարավայի մահվան վերաբերյալ
ՆԳՆ-ն հրապարակել է դատաբժշկական բյուրոյի եզրակացությունը Լեքսո Լաշքարավայի մահվան վերաբերյալ

Ներքին գործերի նախարարությունը Լեքսո Լաշքարավայի մահվան պատճառի մասին հաղորդում է ստացել Լևան Սամխարաուլիի փորձաքննությունների ազգային բյուրոյից դեկտեմբերի 30-ին։ Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում։ Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ այս եզրակացությունը կցվել է օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։

Բացի այդ, ՆԳՆ-ն հրապարակում է Սամխարաուլիի բյուրոյի եզրակացության պատճենը, որը ստորագրված է փորձաքննության բյուրոյի յոթ փորձագետների, ինչպես նաև անկախ փորձագետ Ալեքսանդր Գեջաձեի կողմից։

«Համաձայն դատաբժշկական և քիմիաթունաբանական փորձաքննությունների՝ քաղաքացի Ալեքսանդրե Լաշքարավայի մահվան պատճառը հերոինային թունավորման հետևանքով առաջացած սիրտ-անոթային և շնչառական սուր անբավարարությունն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նույն եզրահանգման համաձայն, 2021 թվականի հուլիսի 5-ին ստացած վնասվածքները «կրում են ավելի քիչ ծանր վնասի նշաններ և պատճառահետևանքային կապ չունեն ելքի հետ»։