ՆԳՆ-ն դիտավորյալ սպանության փաստով մեկ անձի է ձերբակալել
ՆԳՆ-ն դիտավորյալ սպանության փաստով մեկ անձի է ձերբակալել

Ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի Դուշեթիի շրջանային վարչության աշխատակիցները, դիտավորյալ սպանության մեղադրանքով, թարմ հետքերով ձերբակալել են նախկինում դատապարտված, 1987 թվականին ծնված Բ.Բ.-ին:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը Դուշեթիի մունիցիպալիտետում կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ֆիզիկական հաշվեհարդար է տեսել 1954 թվականին ծնված Ա.Բ.-ի նկատմամբ:

«Ստացված վնասվածքների հետևանքով Ա.Բ.-ն տեղում մահացել է:

Իրավապահները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Բ.Բ.-ին ձերբակալել են հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց՝ թարմ հետքերով:

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով», – նշված է տեղեկատվության մեջ: