ՆԳՆ-ն «Դինամո արենայի» տարածքում, ավտոմեքենայում հայտնաբերված առարկայի կապակցությամբ տարածել է հայտարարություն
ՆԳՆ-ն «Դինամո արենայի» տարածքում, ավտոմեքենայում հայտնաբերված առարկայի կապակցությամբ տարածել է հայտարարություն

Ներքին գործերի նախարարությունը «Դինամո արենայի» տարածքում, ավտոմեքենայում հայտնաբերված անհայտ առարկայի կապակցությամբ տարածել է հայտարարություն:

ՆԳՆ-ի լրատվությամբ, «Դինամո արենայի» ավտոկայանի վրա գտնվող մեքենաներից մեկում, անհայտ առարկան հայտնաբերել է անձամբ ավտոմեքենայի սեփականատերը:

«Ներքին գործերի նախարարության շտապ օգնության օպերատիվ կառավարման կենտրոն «112», երեկ ժամը 21:06-ին մտել է հաղորդագրություն, որի համաձայն «Դինամո արենայի» ավտոկայանատեղիում կանգնած մեքենաներից մեկում, մեքենայի սեփականատերը հայտնաբերել է անհայտ իր:

Հաղորդագրությունը ստանալուն պես, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ-ի պարեկային ոստիկանության և քրեական ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև սակրավորները:

Ավտոմեքենան ուսումնասիրելուց հետո, մասնագետները հայտնաբերել են անհայտ առարկան և տարել փորձաքննության: Այս պահին նշված ավտոմեքենան գտնվում է Դիդուբե-Չուղուրեթիի 4-րդ բաժանմունքի տարածքում:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 157-րդ հոդվածի առաջին մասով»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: