ՆԳՆ. Կոչ ենք անում «Ազգային շարժման» հայտարարած ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին դուրս չգալ հավաքների և հանրահավաքների մասին օրենքով սահմանված նորմերի շրջանակներից և ենթարկվել ոստիկանության պահանջներին
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը «Ազգային շարժման» հայտարարած ակցիայի հետ կապված հայտարարություն է տարածում։
Ներքին գործերի նախարարությունը հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում չխոչընդոտել «Թբիլիսոբա 2026»-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, չմտնել այն տարածքները, որտեղ համապատասխան ծառայություններն աշխատանքներ են իրականացնում, ինչպես նաև չմոտենալ այսպես կոչված Ռիքեի «սափորների» (դոքերի) հարակից տարածքին, որտեղ ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ ոստիկանությունը օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում կիրականացնի համապատասխան արձագանքում։
«Բազմաթիվ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության համաձայն՝ «Միասնական ազգային շարժման» կողմից հայտարարված ակցիայի մասնակիցները, չնայած կազմակերպիչներին նախապես տրամադրված պարզաբանումներին և ցուցումներին, կրկին ծրագրում են հավաքն անցկացնել Ռիքեի «սափորների» հարակից տարածքում։
Ելնելով նշվածից՝ Ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում հանրությանը ևս մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել տեղում առկա հանգամանքների և անվտանգության միջոցառումների մասին։
Ինչպես արդեն բազմիցս պարզաբանվել է ակցիայի կազմակերպիչներին, Եվրոպայի հրապարակում և Ռիքեի զբոսայգու հարակից տարածքում, «Թբիլիսոբա 2026»-ի միջոցառումների հետ կապված, Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն սկսել են միջոցառման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։
Ներքին գործերի նախարարությունը հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում չխոչընդոտել «Թբիլիսոբա 2026»-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին և չմտնել այն տարածքները, որտեղ համապատասխան ծառայություններն աշխատանքներ են իրականացնում։
Բացի այդ, հատկապես կարևոր է, որ քաղաքացիները չմոտենան Ռիքեի «սափորների» հարակից տարածքին, որտեղ ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ։ Ընթացիկ աշխատանքների յուրահատկությունից ելնելով՝ նշված տարածք քաղաքացիների մուտքն ու տեղաշարժը կապված են անվտանգության բարձր ռիսկերի հետ և կարող են սպառնալիք ստեղծել նրանց կյանքի ու առողջության համար։
Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին դուրս չգալ հավաքների և հանրահավաքների մասին օրենքով սահմանված նորմերի շրջանակներից, հաշվի առնել տեղում առկա իրավիճակը, պահպանել անվտանգության կանոնները, չխոչընդոտել ընթացիկ աշխատանքներին և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։
Ոստիկանությունը տեղում կապահովի հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում կիրականացնի համապատասխան արձագանքում»,- նշված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։