ՆԳՆ - Իրավապահ մարմինների աշխատակիցները կանխել են Վրաստան թմրանյութերի առանձնապես խոշոր չափի ներմուծումը
ՆԳՆ - Իրավապահ մարմինների աշխատակիցները կանխել են Վրաստան թմրանյութերի առանձնապես խոշոր չափի ներմուծումը

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները համատեղ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1984 թվականին ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Վ.-ին՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև Վրաստան ապօրինի ներմուծման մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:

Ըստ գերատեսչության՝ հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ:

«Սադախլո» անցակետում մեղադրյալի վարած տրանսպորտային միջոցի մանրամասն զննման արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են «Կլեֆեդրոն» թմրանյութի առանձնապես խոշոր չափի, մինչև մեկ կիլոգրամ քաշով նյութ: Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: