ՆԳՆ - Իրավապահ մարմինների աշխատակիցները կանխել են պատվիրված սպանություն, մեկ անձ ձերբակալվել է
Վրաստանի Ներքին գործերի նախարարության և Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ իրականացրած ևս մեկ հաջողված օպերատիվ միջոցառման արդյունքում կանխել են պատվերով սպանություն, ձերբակալվել է 2007 թվականին ծնված անձ։ Այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն բրիֆինգի ժամանակ։
Դարախվելիձեի խոսքով՝ Կախեթիի ոստիկանության դեպարտամենտում համապարփակ իրականացված քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը քրեական հեղինակություն Էլմուրազ Մամեդովի՝ արտասահմանում գտնվող, պատվերով և հանձնարարությամբ պետք է սպաներ Լագոդեխիի մունիցիպալիտետի Կաբալա գյուղում բնակվող մի անձի՝ այն պատճառաբանությամբ, որ վերջինս հրաժարվել է Էլմուրազ Մամեդովին վճարել վախեցմամբ պահանջված գումարը՝ 200 000 ամերիկյան դոլար։
«Մեղադրյալը չկարողացավ իրականացնել հանձնարարությունը. նրան ձերբակալել են իրավապահները՝ պատվերով սպանության նախապատրաստման, ինչպես նաև հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահման և կրելու մեղադրանքով։ Նրա անձնական խուզարկության արդյունքում առգրավվել է «Մակարով» տեսակի հրազեն՝ լիցքավորիչով և դրա մեջ գտնվող փամփուշտներով։ Ձերբակալվածը խոստովանել է հանցանքը։ Բացի այդ, նրա մասնակցությունը հանցագործությանը հաստատվում է նրա նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողություններով, նրան պատկանող բջջային հեռախոսի զննությամբ և այլ ապացույցներով։ Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 18-109-րդ և 236-րդ հոդվածներով։ Ձերբակալվածի և քրեական հեղինակություն Էլմուրազ Մամեդովի հետ հանցավոր կապ ունեցող անձանց պարզելու և նրանց կողմից հնարավոր այլ հանցագործություններ բացահայտելու նպատակով օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են։ Այս առումով, հանրությանը հիշեցնում ենք, որ քրեական հեղինակություն Էլմուրազ Մամեդովի նկատմամբ մի շարք քրեական գործերով քննություն է ընթանում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Մամեդովին արդեն հեռակա կարգով ներկայացվել են մի շարք մեղադրանքներ՝ այդ թվում ընթացիկ տարվա ամռանը Լագոդեխիի մունիցիպալիտետում կատարված պատվերով սպանության համար։
Ինտերպոլի կարմիր շրջանառությամբ որոնվող քրեական հեղինակություն Էլմուրազ Մամեդովը ներկայումս թաքնվում է արտասահմանում։ Իրավապահ մարմինները ինտենսիվ ռեժիմով աշխատում են նրան ձերբակալելու և արդարադատության առջև ժամանակին կանգնեցնելու ուղղությամբ, որի համար իրականացվում են բոլոր համապատասխան քննչական, դատավարական և օպերատիվ գործողությունները։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը շարունակաբար և անդարձելի պայքար է մղում կազմակերպված հանցավորության դեմ և այս նպատակով իրականացնում է համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցներ», – հայտարարեց Ալեքսանդր Դարախվելիձեն բրիֆինգի ժամանակ։