ՆԳՆ. Հանրահավաքի մասնակիցներն անհայտ առարկաներ են նետում ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է, հանրահավաքի մասնակիցներին կոչ ենք անում անօրինական գործողություններ չանել

22:30, 29.11.2024

Հանրահավաքի մասնակիցներն անհայտ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

ՆԳՆ-ն հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում անօրինական գործողություններ չկատարել և ենթարկվել իրավապահների ցուցումներին։

«Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց ընթացող ակցիայի հետ կապված, ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացված են և պաշտպանում են հասարակական կարգը։

Չնայած իրավապահների կողմից հանրահավաքի մասնակիցներին ուղղված բազմաթիվ կոչերին, որ իրենց բողոքը չպետք է դուրս գա օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից, հավաքվածներից ոմանք առերեսվել են իրավապահների հետ և բանավոր վիրավորել նրանց, վնասել լուսավորության լապտերները և այլ տեխնիկա, հրկիզել էլեկտրալարերը։ Անհայտ առարկաներ են նետվում ոստիկանների վրա, մեկ ոստիկան վիրավորվել է։

Հանրահավաքի մասնակիցներին կոչ ենք անում չդիմել անօրինական գործողությունների և ենթարկվել իրավապահների ցուցումներին։ Հակառակ դեպքում ՆԳՆ-ն կգործի օրենքով իրեն տրված մանդատի շրջանակներում եւ կկիրառի Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված միջոցները»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ