ՆԳՆ. Գոյություն ունի Զազա Սարալիձեի սպանության իրական վտանգ, ուստի առաջարկում ենք վկաների պաշտպանության հատուկ միջոցառումներ
ՆԳՆ. Գոյություն ունի Զազա Սարալիձեի սպանության իրական վտանգ, ուստի առաջարկում ենք վկաների պաշտպանության հատուկ միջոցառումներ

Ներքին գործերի նախարարությունը Զազա Սարալիձեի հետ կապված տարածում է հայտարարություն, որը ներկայացնում ենք անփոփոխ:

«Գոյություն ունեցող օպերատիվ տեղեկության հիման վրա, Սարալիձեի դեմ քաղաքականապես մոտիվացված որոշ ուժերի կողմից սպասվում են որոշ տիպի սադրանքներ:

Նշված սադրանքները հնարավոր է, կիրառվեն երկրում ապակայունության նպատակով:

Քանի որ ռիսկը բարձր է և գոյություն ունի սպանության իրական վտանգ, ներքին գործերի նախարարությունը Զազա Սարալիձեին առաջարկում է վկաների պաշտպանության հատուկ ծրագրով հաշվի առնված հատուկ միջոցառումներ»,- նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում: