ՆԳՆ-ը վերահսկում է ամեն բան, ինչ կատարվում է հանցանքի ուղղությամբ, սակայն խոստովանում է, որ որոշ տիպի հանցանքի մասով ունենք աճ. Գիորգի Գախարիա
ՆԳՆ-ը վերահսկում է ամեն բան, ինչ կատարվում է հանցանքի ուղղությամբ, սակայն խոստովանում է, որ որոշ տիպի հանցանքի մասով ունենք աճ. Գիորգի Գախարիա

Բովանդակային զրույցի փոխարեն, այսօր խորհրդարանում ստացել ենք քաղաքական հայտարարություններ, որոնք նույնպես ընդունելի են,- այս մասին ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտնել է լրագրողներին՝ խորհրդարանում, որտեղ հարցապնդման կարգով գտնվում էր վարչապետ Մամուկա Բախտաձեն: «Ազգային շարժումը» վարչապետին օրենսդրական մարմին է պահանջել ներկայանալ կրիմինոգեն իրավիճակի հարցով:

Գախարիայի խոսքով, Վրաստանի ոստիկանությունը և ներքին գործերի նախարարությունը վերահսկում են ամեն բան, որը տեղի է ունենում փողոցներում, ինչպես նաև հանցանքի ուղղությամբ:

«Ցանկանում եմ ընդգծել, որ վիճակագրական տվյալները ծանր հանցանքի մասով դրական են: Նշում եմ, որ այսօր Վրաստանի ոստիկանությունը և ներքին գործերի նախարարությունը սկզբունքորեն վերահսկում են ամեն բան, ինչ կատարվում է մեր փողոցներում, ինչպես նաև հանցանքի ուղղությամբ: Սակայն խոստովանում է, որ այնպիսի հանցանքների մասում, ինչպիսիք են գողությունը, բռնությունն ընտանիքում, սպառնալիքը և ևս շատ բան, ունեն որոշակի աճ»,- հայտնել Գիորգի Գախարիան լրագրողներին:

Նրա խոսքով, հանցանքի դեմ պայքարը միայն ներքին գործերի նախարարության պարտականությունը չէ: Արդարադատության միասնական համակարգը սկզբունքային նշանակություն ունեցող հաստատություն է պետություն և այս խնդիրը պետք է լինի համատեղ: