ՆԳՆ-ը ծառայությունների գործակալությունը նոյեմբերի 30-ից ժամանակավորապես դադարեցնում է որոշակի ծառայությունների մատուցումը և անցնում է աշխատանքի տարբերվող ռեժիմի
Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից ընդունած որոշման և հանձնարարականի համաձայն, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունը նոյեմբերի 30-ից ժամանակավորապես կդադարեցնի որոշակի ծառայությունների մատուցումը և կանցնի աշխատանքի տարբերվող ռեժիմի,- այս մասին ասված է ՆԳՆ-ն մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկության մեջ:
«Նոր կանոնակարգի համաձայն, քաղաքացիները ժամանակավորապես չեն կարողանա մասնակցել տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու տեսական և գործնական քննությանը, բացառությամբ այն անձանց, ովքեր ունեցել են ամրագրում կամ արդեն հանձնել են տեսական քննությունը և հանձնելու են գործնական քննությունը: Նրանք հնարավորություն ունեն օգտվել համապատասխան ծառայություններից ամեն օր, բացի հանգստյան օրերից: Բացի այդ, այն անձինք, ովքեր կասեցված ունեն տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը, այն վերականգնելու նպատակով, քննությանը կթույլատրեն մտնել առանց էլեկտրոնային հերթի ամրագրման»,- նղված է ՆԳՆ-ն մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նրանց խոսքով, ժամանակավորապես դադարեցվում են հրազենի գրանցման հետ կապված ընթացակարգերը:
«Բացի այդ, նոյեմբերի 30-ից սահմանափակվում է ծառայությունների գործակալության կառուցվածքային միավորման շրջանակներում, դրսում մեխանիկական տրանսպորտային միջոցների ստուգման գործընթացի իրականացումը, բացառությամբ մաքսային պահեստի տարածքի և տրանսպորտային միջոցների արտադրողի պաշտոնական ներկայացուցիչ (դիլեր/կենտրոն) ընկերությունների տարածքում:
Բացի այդ, քաղաքացիները չեն կարողանա ժամանակավորապես օգտվել ցանկալի ծառայություններից Ախալքալաքի և Ամբրոլաուրիի սպասարկման կենտրոններում:
Ըստ նոր աշխատանքային գրաֆիկի, ծառայությունների գործակալությանը կարող եք դիմել մեքենայի մաքսազերծման, ռե-էքսպորտի (վերաարտահանման), արտահանման և գրանցման ընթացակարգերի համար միայն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:
Ինչ վերաբերում է ծառայությունների գործակալության կողմից տրվող փաստաթղթերին, ապա դիմումի ընդունումը իրականացվում է միայն էլեկտրոնային ձևով եղանակով, ծառայությունների գործակալության կայքի միջոցով (sa.gov.ge): Պատրաստ փաստաթուղթը տրվելու է դիմումը լրացնելիս նշված կառուցվածքային բաժանմունքում միայն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:
Բացի այդ, մեկ անգամ ևս կոչ ենք անում, բացառությամբ հրատապ անհրաժեշտության, չդիմել ծառայությունների գործակալության սպասարկման կենտրոններ, իսկ դիմելու դեպքում զերծ մնալ կողմնակի անձանց ուղեկցելուց»,- ասված է ՆԳՆ-ն մամուլի ծառայության տեղեկության մեջ: