ՆԳՆ-ը տարածում է պաշտոնական տեղեկատվություն գերատեսչությունում իրականացված կադրային փոփոխությունների վերաբերյալ
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում կատարվել են կադրային փոփոխություններ։
Ինչպես նշում են ՆԳՆ-ում, իրականացվել են հետևյալ փոփոխությունները.
-
Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն նշանակվել է Պաշտպանության ոստիկանության դեպարտամենտի նախագահ։
-
Նույն դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դավիթ Կիկնաձեն նշանակվել է Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։
-
Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն է դարձել Վաժա Սիրաձեն։
-
Տնօրենի տեղակալ Լևան Մաիսուրաձեն նշանակվել է Պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։
-
Թբիլիսիի դեպարտամենտի նախկին տնօրեն Լաշա Գոգնիաշվիլին դարձել է Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։
-
Կախեթիի ոստիկանության նախկին տնօրեն Թեյմուրազ Կալանդաձեն նշանակվել է Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։
-
Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն է դարձել Լևան Կվիցիանին։
-
Նախկին տնօրեն Գուրամ Նացվլիշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։
-
Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության նախկին տնօրեն Ռամազ Թաթարաշվիլին դարձել է Իմերեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։
-
Իմերեթիի դեպարտամենտի նախկին տնօրեն Զազա Ծխակաիան նշանակվել է Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։
-
Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն է դարձել Թբիլիսիի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կախաբեր Մուրադաշվիլին։
«ՆԳՆ-ում ընթացող կադրային փոփոխությունները նպատակ ունեն համակարգի էլ ավելի ամրապնդման և զարգացման», – նշում են նախարարությունում։