ՆԳՆ-ը «Մթավարի արխիի» եթերում ցուցադրված ռեպորտաժի կապակցությամբ տարածում է հայտարարություն
Ներքին գործերի նախարարությունը «Մթավարի արխիի» եթերում ցուցադրված ռեպորտաժի կապակցությամբ տարածում է հայտարարություն: Գերատեսչությունը արձագանքում է «Մթավարի արխիի» եթերում ցուցադրված ռեպորտաժին, որտեղ, ըստ ՆԳՆ-ի, ասվում է, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկին վարկաբեկելու նպատակով ստեղծված ֆեյսբուքյան էջի հեղինակը, Վրաստանի ներքին գործերի նախարարության, սահմանային ոստիկանության պետի տեղակալն է:
Այսօր ՆԳ նախարարությունում կայացած ճեպազրույցում, «Մթավարի արխիի» լրագրողը, ռազմավարական հաղորդակցության վարչության տնօրեն, Նինո Գիորգոբիանիին հարցրել է, թե արդյոք այն անձը, ում նրանք անվանում են ընդդիմադիր կուսակցությանը վարկաբեկող էջի հեղինակ, ՆԳ նախարարության աշխատակից է: Նինո Գիորգոբիանին լրագրողին պատասխանել է, որ կստուգի նշված տեղեկատվությունը և ճշգրիտ պատասխան կտա: Ավելի ուշ, ռազմավարական հաղորդակցության վարչության ներկայացուցիչը կապ է հաստատել «Մթավարի արխիի» լրատվական ծրագրի պրոդյուսերի հետ և ասել, որ իրենց կողմից նշված անձը ՆԳ նախարարության աշխատակից չէ: Այնուամենայնիվ, ռեպորտաժում կրկին պնդում են, որ վարկաբեկող էջի հեղինակը ՆԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյա է», – նշում են գերատեսչությունում:
Բացի այդ, ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, ռեպորտաժում չի նշվել այն փաստը, որ ալիքի լրատվական ծրագրի պրոդյուսերի հետ կապվել է ՆԳ նախարարության ներկայացուցիչը և հայտնել, որ իրենց կողմից նշված անձը ՆԳՆ-ի աշխատակից չէ: