ՆԳՆ-ը Գուրջաանիում նախատեսված ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում, պաշտպանել իրավակարգը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Գուրջաանիում միավորված ընդդիմության կողմից անցկացվելիք հանրահավաքի հետ կապված տարածում է հայտարարություն:
«Դեկտեմբերի 20-ին, 09:00-ից Գուրջաանիի որոշ փողոցներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի երթևեկությունը և կայանումը: Ակցիայի ավարտվելուց հետո նշված փողոցներում ավտոմեքենաների տեղաշարժը ամբողջությամբ կվերականգնվի:
Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 20-ին, Կախեթիում նախատեսված բողոքի ցույցերի առնչությամբ, մեկ անգամ ևս կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին, պաշտպանել իրավակարգը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: