ՆԳՆ-ը Գոմբորիի լեռնանցքում ավտովթարի գործով ձերբակալել է միկրոավտոբուսի վարորդին
Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Վազիանի-Գոմբորի-Թելավին կապող ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից միկրոավտոբուսի վարորդ, 1981 թվականին ծնված Բ.Կ.-ին,- այս մասին տեղեկություն է տարածել ՆԳՆ-ը:
Տեղի ունեցած փաստի կապակցությամբ հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի 7-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնի խախտում, որին հետևել է երկու կամ ավելի մարդու մահ: Հանցանքը նկատի ունի 6-ից 10 տարվա ազատազրկում
Հետաքննության այս փուլում պարզվել է, որ Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսին կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Դեպքի հետևանքով զոհվել է չորս՝ տուժել 21 մարդ»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: