ՆԳՆ-ը գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով տարածել է հատուկ հայտարարություն
ՆԳՆ-ը գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով տարածել է հատուկ հայտարարություն

Ներքին գործերի նախարարությունը գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով տարածել է հատուկ հայտարարություն: Հայտարարության մեջ ասված է, որ  լրատվությունն այն մասին, իբր  նշված գործով ձերբակալված Գիորգի Ճանտուրիայի նկատմամբ իրականացվում է ճնշում չի համապատասխանում իրականությանը և դա Ճանտուրիայի փաստաբանի հերթական փորձն է՝ հասարակության շրջանում ստեղծել կեղծ կարծիք:

«Ինչպես հասարակության համար հայտնի է գեներալ Սամսոն Քութաթելաձեի սպանության գործով իրականացվող հետաքննության շրջանակներում, 2018 թ. հունվարի 17-ին Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի համաձայն ձերբակալվել է քաղաքացի Գիորգի Ճանտուրիան: Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ Ճանտուրիան հանդիսացել է այն մարդը, ով մինչև մահ հանդիպել է Քութաթելաձեին: Համապատասխանաբար Ճանտուրիային առաջադրվել են հարցեր: Ինչ վերաբերում է նրա նկատմամբ իրականացրած ճնշմանը, ապա դա չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հայտարարության մեջ: