ՆԳՆ-ը Դեդաենայի այգում ԼԳԲՏ ակտիվիստների կողմից տեղադրված պաստառների վնասման փաստով սկսել է հետաքննություն
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Դեդաենայի այգում ԼԳԲՏ ակտիվիստների կողմից տեղադրված պաստառների վնասման փաստով սկսել է հետաքննություն:
Գերատեսչության տեղեկությամբ, հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 156-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է անձի հետապնդում նրա խոսքի, կարծիքի, խղճի, դավանանքի, հավատքի կամ նրա քաղաքական, հասարակական, մասնագիտական, կրոնական կամ գիտական գործունեության կապակցությամբ:
Հիշեցնենք, «Թբիլիսի փրայդի» տեղեկությամբ, ԼԳԲՏ ակտիվիստների կողմից Դեդաենայի այգում տեղադրված պաստառները վնասել է Գուրամ Փալավանդիշվիլին ու վիրավորել այնտեղ հավաքված մարդկանց: Այս տեղեկությունը «Թբիլիսի փրայդը» տարածել սոցիալական ցանցում և կոչ է արել ՆԳՆ-ը ձերբակալել Փալավանդիշվիլիին: