ՆԳՆ-ը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի և այսպես կոչված պարետային ժամով սահմանափակումների խախտման 105 նոր փաստ
ՆԳՆ-ը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի և այսպես կոչված պարետային ժամով սահմանափակումների խախտման 105 նոր փաստ

Վերջին 24 ժամվա ընթացքում, իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, ողջ երկրի տարածքով, բացահայտվել է արտակարգ դրություն և այսպես կոչված պարետային ժամով հաստատված սահմանափակումների խախտման 105 նոր փաստ:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, ոստիկանությունը մայիսի 1-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 2-ի առավոտյան ժամը 6-ը, այսպես կոչված պարետային ժամի խախտման փաստով տուգանել է 86 քաղաքացու: Իրավապահները երկու անձի տուգանել են՝ ուղևորներին տեղափոխելու և երթևեկության կանոնները խախտելու համար:

Բացի այդ, ՆԳՆ-ն աշխատակիցները հանրային տարածքում երեք հոգուց ավել հավաքի և երկմետրանոց հեռավարության կարգը խախտելու համար տուգանել են 17 քաղաքացու:

Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրությամբ հաստատված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:

«Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են հետևել արտակարգ դրությամբ սահմանված ռեժիմին և պահպանել հանրային առողջության ոլորտում Վրաստանի օրենսդրության պահանջներինը»,- հայտարարում են նախարարությունում:

Գերատեսչության տվյալներով, արտակարգ դրության խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն, որի դեպքում  ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իսկ իրավաբանական անձը 15 000 լարիով: