ՆԳՆ-ը այս պահին Վերայում տեղի ունեցած սպանությունը կապում է հաշվեհարդարի հետ
Հետաքննությունը այս պահին Վերա թաղամասում տեղի ունեցած սպանությունը դիտարկում է, որպես հաշվեհարդար,-այս մասին առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից:
«Ընթացիկ տարվա մարտի 11-ին, Թբիլիսիում, Տատիշվիլիի փողոցում, սեփական բնակարանում սպանված հայտնաբերել են 1957 թվականին ծնված, բազմաթիվ անգամ դատապարտված Գ. Ռ.-ին: Հավանաբար նա սպանվել է զենքից ստացված վնասվածքից»,-ասել են ՆԳՆ-ում:
Գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով:
Հիշեցնենք, Թբիլիսիում, Տատիշվիլիի փողոցում տղամարդուն իր իսկ տանը հայտնաբերել են մահացած:
Հեղինակ -
Edgar Barsegyan