ՆԳՆ. Բաթումիի Նինոշվիլի փողոցի օբյեկտում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է օտարերկրյա քաղաքացի
Բաթումիում՝ Նինոշվիլի փողոցում գտնվող օբյեկտներից մեկում տեղի ունեցած կրակոցի հետևանքով սպանվել է օտարերկրյա քաղաքացի, – այս մասին հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում։
Նրանց հաղորդմամբ, քննություն է տարվում կանխամտածված սպանության և հրազենի ապօրինի ձեռքբերման, պահման և կրելու դեպքերով։
«Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության կառավարման կենտրոն 112-ը ստացել է ահազանգ Բաթումիում՝ Նինոշվիլու փողոցում գտնվող օբյեկտներից մեկում տեղի ունեցած կրակոցի մասին։ Զանգը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Տեղում պարզվել է, որ հրազենից արձակված կրակոցների արդյունքում սպանվել է օտարերկրյա քաղաքացի։ Նախաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով՝ կանխամտածված սպանության և հրազենի ապօրինի ձեռքբերում-պահում-կրելու հատկանիշներով։ Իրավապահները իրականացնում են համապատասխան քննչական միջոցառումներ», – նշում են ՆԳՆ-ում։