ՆԳՆ-ի բակում Զազա Սարալիձեին է հանդիպել գերատեսչության գլխավոր տեսչության ղեկավարը
Խորավայի փողոցում սպանված անչափահասի հորը, Զազա Սարալիձեին, որ Օրթաճալայում, ներքին գործերի նախարարության բակում անցկացնում է ցույց, հանդիպել է ՆԳՆ-ի գլխավոր տեսչության ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին:
Հանդիպման մասին Ալեքսանդրե Խոջևանիշվիլին մեկնաբանություն չի արել: Զազա Սարալիձեի մեկնաբանմամբ, նրանց խոսել են Խորավայի փողոցում ապացույցների մասին:
Զազա Սարալիձեի խոսքով, քիչ անց հնարավոր է հանդիպի ՆԳՆ-ի տարբեր դեպարտամենտների ղեկավարներին և ՆԳ նախարար Գիորգի Գախարիային:
Զազա Սարալիձեն պահանջում է պատասխանատվության ենթարկել Խորավայի փողոցում կոնֆլիկտի մասնակից Մ.Կ.-ին: Նրա մեկնաբանմամբ, մինչ այդ չի պատրաստվում լքել ՆԳՆ-ի տարածքը: