ՆԳ նախարարությունը պաշտոնեական դիրքը չարաշահելու և ուրիշին պատկանող խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, իսկ Ուկրաինայի քաղաքացու մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով
ՆԳ նախարարությունը պաշտոնեական դիրքը չարաշահելու և ուրիշին պատկանող խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, իսկ Ուկրաինայի քաղաքացու մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պաշտոնեական դիրքը չարաշահելու և ուրիշին պատկանող խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, իսկ Ուկրաինայի քաղաքացու մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։

Այս մասին նշված է Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ հանցագործությունը պատժվում է մինչև 11 տարի ազատազրկմամբ։

«ՆԳ նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մարդկանց անօրինական թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ուրիշին պատկանող խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Ա.Մ.-ն, ծնված 1977 թվականին, իսկ Ուկրաինայի քաղաքացի Ռ.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 11 տարի ազատազրկմամբ։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները հիմնադրել են «Քինդերլի Ջորջիա» ՍՊԸ-ն, որը միջնորդ ընկերություն էր կենսաբանական ծնողների և փոխնակ մայրերի միջև։ Մասնավորապես, ստանձնած պարտավորությունը կատարելու համար «Քինդերլի Ջորջիա» ՍՊԸ-ն փնտրել է փոխնակ մայրեր և պայմանագրեր է կնքել նրանց հետ՝ կենսաբանական ծնողների անունից, որպես նրանց ներկայացուցիչներ։ Քննությամբ նաև պարզվել է, որ մեղադրյալները, վերոնշյալ ՍՊԸ-ի անունից, Չինաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրացրել են խոշոր չափի գումար: Հետաքննությունը ընթանում է 182-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «դ» ենթակետերով, ինչպես նաև 3-րդ մասի «բ» ենթակետով», – ասվում է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։