ՆԳ նախարարությունը ոստիկանի վրա հարձակման մեղադրանքով Գուրիայում ձերբակալել է 13 անձի
Ներքին գործերի նախարարությունը ոստիկանի վրա հարձակման մեղադրանքով, Գուրիայում ձերբակալել է 13 մարդու:
«Ներքին գործերի նախարարության Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ և հետաքննչական գործողությունների արդյունքում, ծառայողական գործունեության ժամանակ ոստիկանի վրա հարձակման փաստով, Ուրեկիում ձերբակալել են 13 մարդու: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ `4-ից 7 տարի ազատազրկում:
Հետաքննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա հունիսի 24-ին, Օզուրգեթիի շրջանային ոստիկանության, Ուրեկիի բաժնի աշխատակիցները, վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտման համար, Ուրեկիում ձերբակալել են 1988 թվականին ծնված քաղաքացի Շ.Լ.-ին և տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Ավելի ուշ ձերբակալվածի մերձավորները հավաքվել են ոստիկանության շենքի մոտ, հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա և բանավոր, ինչպես նաև ֆիզիկական վիրավորանք հասցրել նրանց: Իրավապահները որպես մեղադրյալներ ձերբակալել են հանցագործություն կատարողներին», – հայտնել են ՆԳ նախարարությունից:
Գերատեսչության տվյալներով, ոստիկանության սպայի վրա հարձակման փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով: