Հանցագործը, որը Ֆրանսիայում սպանել էր երեք ոստիկանի, հայտնաբերվել է մահացած
Հանցագործը, որը Ֆրանսիայում սպանել էր երեք ոստիկանի, հայտնաբերվել է մահացած

Հանցագործը, որը Ֆրանսիայում սպանել էր երեք ոստիկանի, հայտնաբերվել է մահացած: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:

Երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը մեկնել է Պույ-Դե-Դոմի դեպարտամենտ, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Ավելի վաղ ֆրանսիական «Բիեփեմտիվի» հեռուստաալիքը հայտնել էր, որ տեղի ժանդարմերիան հաղորդագրություն էր ստացել ընտանեկան բռնության մասին:

Դեպքի վայր ժամանած երեք ոստիկաններ փորձել են օգնել տան նկուղում թաքնված կնոջը: Տանը գտնվող տղամարդը կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների վրա և սպանել նրանց: