ՆԳ նախարարությունը օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան գործով սկսել է հետաքննություն
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, «Տվ Պիրվելի» հեռուստատեսության օպերատոր, Լեքսո Լաշքարավայի մահվան փաստով, Վակե-Սաբուրթալոյի ոստիկանության բաժանմունքում, հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով:
«Նշանակվելու է համապատասխան դատաբժշկական փորձաքննություն: Նշում ենք նաև, որ այս տարվա հուլիսի 5-ին, Թբիլիսիի փրայդի դեմ ցույցը լուսաբանելիս, Ինգորողվայի փողոցում գտնվող «Ամոթ է» շարժման գրասենյակում, «Տվ Պիրվելիի» լրագրողին և օպերատոր Ալեքսանդրե Լաշքարավային ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ենթարկել են ֆիզիկական և բանավոր բռնության:
Նրանց հաղորդմամբ, լրագրողի գործունեությանը բռնի սպառնալիքով խոչընդոտելու, բռնությամբ և բռնության սպառնալիքով հետապնդման, խմբովի բռնության փաստերով ընթանում է հետաքննություն և ձերբակալված է չորս անձ: