ՆԳ նախարարությունը մեկ անձի է ձերբակալել կանխամտածված սպանության մեղադրանքով
ՆԳ նախարարությունը մեկ անձի է ձերբակալել կանխամտածված սպանության մեղադրանքով

ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները մեկ անձի են ձերբակալել կանխամտածված սպանության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։

Վարչության հաղորդմամբ, հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը Թբիլիսիում փոխադարձ վեճի հիման վրա սկսված ֆիզիկական բախման ժամանակ սառը զենքով կրծքավանդակի շրջանում մահացու վնասվածք է հասցրել տղամարդուն։

Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության կատարողը ձերբակալվել է որպես կասկածյալ։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում», – ասվում է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։