ՆԳ նախարարությունը կոչ է անում ռեգբիի միության նախագահի ընտրություններին մասնակցող բոլոր կողմերին, պաշտպանել կարգը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից
ՆԳ նախարարությունը կոչ է անում ռեգբիի միության նախագահի ընտրություններին մասնակցող բոլոր կողմերին, պաշտպանել կարգը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ռեգբիի միության նախագահի ընտրություններին մասնակից և շահագրգիռ բոլոր կողմերին կոչ է անում ապահովել, որ ընտրական համագումարն անցնի խաղաղ պայմաններում: Այս մասին ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ:

«Այսօր ՝ ժամը 13:00-ին, Թբիլիսիում տեղի կունենա Ռեգբիի միության նախագահի ընտրական համագումարը:

ՆԳ նախարարությունը կոչ է անում ռեգբիի միության նախագահի ընտրությանը մասնակցող բոլոր կողմերին և շահագրգիռ կողմերին, ապահովել ընտրական համագումարի անցկացումը խաղաղ պայմաններում, պահպանել հասարակական կարգը և զերծ մնալ սադրիչ գործողություններից:

Իրավախախտման ցանկացած փորձ կկասեցվի ոստիկանության կողմից, օրենքի սահմաններում», – ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: