ՆԳ նախարարությունը հուլիսի 5-ին կայացած «Թբիլիսի փրայդի» հակառակ ցույցի կապակցությամբ ձերբակալել է ևս մեկ մարդու
Ներքին Գործերի նախարարությունը հուլիսի 5-ին կայացած «Թբիլիսի փրայդի» հակառակ ցույցի կապակցությամբ ձերբակալել է ևս մեկ մարդու: Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳ նախարարությունը:
«Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, բռնության սպառնալիքի, ապօրինի միջամտության, բռնության սպառնալիքով հետապնդման և խմբովի բռնության փաստերով ձերբակալել է ևս մեկ անձի, նախկինում դատապարտված, 1997 թ. ծնված Ն.Գ.-ին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ն.Գ.-ն սույն թվականի հուլիսի 5-ին, Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում, Ռևազ Թաբուկաշվիլի և Գիորգի Ճանտուրիա փողոցների խաչմերուկում, Թբիլիսի փրայդի դեմ ցույցի ժամանակ, ֆիզիկական և բանավոր բռնության է ենթարկվել «Տվ Պիրվելիի» օպերատորին:
Իրավապահները հուլիսի 14-ին ձերբակալել են 1988 թվականին ծնված Վ.Բ.-ին, որը «Տվ Պիրվելիի» օպերատորի նկատմամբ իրականացրել է ֆիզիկական և բանավոր բռնություն: Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձեռնարկվում են քննչական-օպերատիվ միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու եւ կալանավորելու ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ: