ՆԳ նախարարի և «թեթրի խմաուրի» շարժման ներկայացուցիչների միջև ընթանում է հանդիպում
ՆԳ նախարարի և «թեթրի խմաուրի» շարժման ներկայացուցիչների միջև ընթանում է հանդիպում

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի և «թեթրի խմաուրի» շարժման ներկայացուցիչների միջև ՆԳՆ-ում ընթանում է հանդիպում:

Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է տեղից, հանդիպմանը մասնակցում են ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, «թեթրի խմաուրի» շարժման անդամներ՝ Դավիթ Սուբելիանին, Բեքա Ծիքարիշվիլին, Սոփիո Վերձեուլին, «Բասիանիի» հիմնադիրներից մեկը Իվանե Գեթիան և մարդու իրավունքների և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Գուրամ Իմնաձեն:

Ինչպես մինչ հանդիպումը հայտարարել է «թեթրի խմաուրի» շարժման լիդեր Բեքա Ծիքարիշվիլին, հանդիպմանը չեն քննարկվելու երեկ կայացած համաձայնության հարցերը, որը վերաբերում է ինչպես թմրաքաղաքականության բարեփոխմանը, այնպես էլ մայիսի 12-ին «Բասիանի» և «Գալերի» ակումբներում իրականացրած հատուկ գործողությանը, կոնկրետ գրանցվել են թե ոչ ուժի չարաշահման դեպքեր:

Ծիքարիշվիլիի հայտարարությամբ, այսօր քննարկելու են տեխնիկական հարցեր, թե ով է լինելու ներգրավված բանակցություններին և նշել է, որ դա հարկավոր է վստահությունը բարձրացնելու համար:

Երեկ երեկոյան նախարարի հետ հանդիպումից հետո Բեքա Ծիքարիշվիլին հայտարարել է, որ Գիորգի գախարիայի հետ միասին քննարկելու են ուրբաթ օրը գիշերային ակումբներում տեղի ունեցած իրադարձությունները: