Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին ուղևորվում է Բաթումի:
Նախարարի ուղեւորությունը Բաթումի, հավանաբար, կապված է Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասի փլուզման հետ:
Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել և հիվադանոց տեղափոխվել փոքր երեխա: Բացի այդ, քիչ անց, փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ երեխայի:
Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են:
Աջարիայի պարեկային ոստիկանության բաժնի պետը նշում է, որ ինտենսիվ փրկարարական աշխատանքներ են ընթանում բնակելի շենքի փլուզման վայրում, լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվում հարևան շրջաններից:
Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն հաստատում է, որ Բաթումիում մարդիկ մնացել են շենքի փլատակների տակ: